Խթանել հայկական մշակութային ժառանգության կենսունակությունը զբոսաշրջության զարգացման միջոցով, որը կներգրավվի Հայաստանի բոլոր համայնքները և կծառայի ի շահ նրանց: Ահա այս նպատակով 6 տարի առաջ սկսած գործի արդյունքներն ամփոփելու ժամանակն է: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն ու Սմիթսոնյան ինստիտուտն «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով 2015 թվականից Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշ մարզերում իրականացրել են Հայաստանի պատմական, մշակութային ժառանգության պահպանման ծրագրեր:
Ջոն Ալելո, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն - Հայաստանն ունի մեծ և հարուստ պատմամշակութային ժառանգություն, և մեր նպատակն է օգտագործելով այդ ներուժը՝ հատկապես մարզերում նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Վահագն Համբարձումյանը երկու տասնամյակ խեցեգործությամբ է զբաղվում: «Իմ Հայաստան» ծրագիրը հնարավորություն տվեց ընդյալնել արհեստանոցը, հյուրընկալել զբոսաշրջիկներին:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին խոստովանում է՝ ծրագրի միջոցով է բացահայտել Հայաստանն ու մեր երկրի հարուստ մշակույթը:
Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան - Հայաստանն ունի հարուստ մշակույթ, և մեր նպատակն է այն տեսանելի դարձնել նաև զբոսաշրջիկների համար: Ես Երևանում առիթ ունեցել եմ տեսնելու արհեստագործ վարպետների աշխատանքը, սակայն ցանկություն կար տեսնելու դրանք հենց իրենց բնօրրանում: Օրինակ, երբ այցելեցի Սիսիանի երկրաբանական թանգարան, տեսա ժայռապատկերներ, հասկացա, թե ինչն է արհեստագործ վարպետների համար ներշնչանքի աղբյուր դառնում:
Լին Թրեյսին ու Ջոն Ալելոն այցելությունների ընթացքում ոչ միայն տեսել, նաև փորձել են իրենց ուժերը կավագործության և նկարչության մեջ:
Լին Թրեյսի - Պետք է խոստովանեմ, որ կավագործության մեջ Ջոնն ինձ հաղթել է, բայց նկարչության մեջ ես առավելություն ունեմ:
Լին Թրեյսին ասում է, որ շատ հաճախ է այցելում Սյունիքի մարզ, «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով փորձում են զարգացնել ինչպես Սյունիքի, այնպես էլ մյուս մարզերի զբոսաշրջային հնարավորությունները:
Փաթաթեք տոլմա, որը Հայաստանի խորհրդանշական ուտեստներից է կամ պատրաստեք կավե գավաթ՝ ոգեշնչվելով Ուղտասարի հնագույն ժայռապատկերներից: Հյուրընկալների շնորհիվ կարող եք վայելել Հայաստանն ու նրա կենդանի ավանդույթները: ԱՄՆ դեսպանն առաջարկում է բացահայտել Հայաստանը՝ «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան