Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, որը իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհայտ կորածների ու գերեվարվածների իրավունքները:
Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները: Ազգային պատկանելությամբ պայմանավորված Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն են իրականացրել:
Արցախում են փաստահավաք առաքելությամբ, համագործակցում են դատախազության, ՄԻՊ գրասենյակի հետ:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել իրավապաշտպանի ջանքերը և ընդգծել ստեղծված ծանր պայմաններում քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտությունը: