Ռյազանի շրջանի «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի ժամանակ, ըստ նախնական տվյալների, զոհվել է 16 մարդ՝ տեղեկացնում է ntv.ru-ն:
Ընդհանուր առմամբ, այրված արտադրամասում դեպքի ժամանակ 17 մարդ է եղել: Հայտնի է, որ տուժածներից մեկը հոսպիտալացվել է՝ մարմնի 99 տոկոսի այրվածքներով, տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Արտադրամասի շենքն ամբողջությամբ ավերվել է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել «տեխնոլոգիական գործընթացի խախտման հետևանքով»: