Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Այդ մասին Ֆեսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»,- գրել է նա:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Նորվեգիան Moderna պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին: