ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։
Անցնող շաբաթվա ընթացքում իրականացվել են ընդհանուր 3002 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրվել է 223 խախտում, նշանակվել 7 տուգանք։
Ընդ որում՝ այս շաբաթ ԱԱՏՄ Երևանի, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները համատեղ ուժերով վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում, սահմանվել՝ 7 տուգանք։
Հարավային տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են 138 ստուգայց, արձանագրել՝ 31 խախտում, իսկ Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները համապատասխանաբար՝ 34 ստուգաց, 8 խախտում, 7 տուգանք։
Ամենօրյա ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։