Վրաստանի ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ որոշել է միավորվել՝ գրում է Aliq.ge-ն։
Հոկտեմբերի 30-ին կայանալիք ընտրություններին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան առաջադրել է ընդդիմադիր մի քանի գործչի թեկնածությունը: Մելիան նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմիններում կլինի կոալիցիոն թիմ։
«Լելո», «Գիրչի», «Դրոա» կուսակցությունների ներկայացուցիչներն առաջադրվել են փոխքաղաքապետի թեկնածուներ: Նիկա Մելիան առաջադրել է նաև քաղաքային ծառայությունների ղեկավարների թեկնածուներ, որոնց մի մասը տարբեր կուսակցություններից են, կան նաև անկուսակցականներ:
Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ողջունել է այդ նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլում Նիկա Մելիան մրցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: