Ձերբակալվել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը:
Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Նախաքննական մարմինը Հայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս պահին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Հայրապետյանը պատգամավոր է եղել 2019-2021 թթ.: