ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին, պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Հաստատում եմ տեղեկությունը: Մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել է անձնական պատճառներով»,- ասաց Խամոյանը:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանն է, որն այս պահին կալանավորված է: