Հոկտեմբերի 18-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ,
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 300 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 3․5 հա, Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 4․1 հա։