ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մուշեղ Բաբայանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 12-րդ
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի
48-րդ հոդվածի 12-րդ մասով՝
Մուշեղ Բաբայանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար՝ ազատելով նրան Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: