Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակում է պատվաստանյութերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկություն հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
Եվ այսպես, չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերությունը:
«Կորոնավակը» գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմունային համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով:
Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ:
Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար:
«Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար:
«Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է:
18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից, պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։