Գործադիրը հաստատեց 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ ձմեռային զորակոչ հայտարարելու մասին որոշումը։
Խոսքը արական սեռի այն քաղաքացիների մասին է, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Որոշման համաձայն՝ հոկտեմբերի 25-ից ՀՀ-ում կմեկնարկեն հանրապետական ու մարզային զորակոչային հանձնաժողովների կազմավորումն ու օրենքով նախատեսված նախազորակոչային նախապատրաստական այլ միջոցառումները։
Կիրականացվեն զորակոչիկների բժշկական հետազոտություններ։
Իսկ բուն զորակոչը կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, զորացրումը՝ 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։