Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը:
«Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ղեկավար Մարտին Գրիֆիտսի հետ: Նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի գծով մարդասիրական օգնության տրամադրման հարցերը Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Եթովպիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Զախարովան: