Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ մարզում առաջին դեղաչափով պատվաստվել է 28 701 քաղաքացի, իսկ առաջին և երկրոդ դեղաչափերով կատարվել է 43 341 պատվաստում: Պատվաստումներն իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ ՎԻ», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել: