ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։
ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել են կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։
Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝
• մարդկանց կուտակումները.
• դիմակ չկրելը.
• սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։
Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։
Զգուշացում լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ)՝ տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։
Խախտում թույլ տված տնտեսվարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։