Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ն առաջին անգամ Հայաստանում կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը։
DigiWeek 2021֊ի շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները։
Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք։
DigiWeek 2021֊ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։