Թուրքիայում բացահայտվել է իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ կապված լրտեսական ցանց: Այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը։
Կազմակերպության 200 աշխատակից Թուրքիայի չորս նահանգներում գործողություն է իրականացրել, որի արդյունքում բացահայտվել է 5 լրտեսական բջիջ՝ յուրաքանչյուրում 3-ական մարդ: Նրանք ձերբակալվել են: Լրտեսների թվում եղել են պաղեստինցիներ:
Պարզվել է, որ լրտեսները «Մոսադի» համար տեղեկություններ են հավաքել Թուրքիայում սովորող օտարերկրացի ուսանողների մասին։ Գործակալները հետաքրքրվել են երիտասարդներով, որոնք ապագայում կարող էին աշխատել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։