Հարավային Կորեան ուղեծիր է արձակել իր նոր KSLV-2 կամ «Նուրի» հրթիռը։ Այն մշակել է Օդատիեզերական հետազոտությունների կորեական ինստիտուտը, փոխանցել է Interfax-ը։
Սա առաջին կրող հրթիռն է, որն արտադրել է Հարավային Կորեան՝ միայն սեփական տեխնոլոգիաներով: Հրթիռն ունի 47,2 մ բարձրություն և 3,5 մ տրամագիծ:
Հրթիռի մշակումը սկսվել էր 2010 թ.: Հարավային Կորեան մոտ 1.8 մլրդ դոլար է ներդրել եռաստիճան հրթիռային համակարգի ստեղծման համար: Նախագծի կյանքի կոչմանը մասնակցել է հարավկորեական մոտ 300 ընկերություն: