Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը քննարկել են միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին հայտնել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Կողմերը նաև անդրադարձել են երկու երկրների ԱԳՆ կոլեգիայի առաջիկա համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Արտաքին քաղաքականության ոլորտում համաձայնեցված գործողությունների 2022-2023 թթ. ծրագիրը»:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 4-ին: Ավելի ուշ դա հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտարարվել էր նաև, որ երկու երկրների ԱԳ նախարարների կոլեգիայի նիստը տեղի կունենա նոյեմբերին՝ Մոսկվայում: