Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը հոկտեմբերի 1-ին հացադուլ էր հայտարարել Ռուսթավիի բանտում, համաձայնել է հոսպիտալացվել: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն բանտում նախկին նախագահին այցելելուց հետո, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել շաբաթ կամ կիրակի, քանի որ առողջապահության և արդարադատության նախարարությունների հետ որոշ «հարցեր կան պարզելու»:
Կիպշիձեի խոսքով՝ հոսպիտալացումը չի նշանակում, որ նախկին նախագահը կդադարեցնի հացադուլը: Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն տեղեկացրել է, որ Սաակաշվիլուն պատրաստվում են տեղափոխել բանտային հիվանդանոց:
Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարության ձևավորած բժիշկների խումբը բանտում այցելել էր Սահակաշվիլիին և խորհուրդ տվել նրան հոսպիտալացնել: