Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:
Մանրամասները կհաղորդվեն Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո:
Ավելի վաղ հայտնել էինք՝ 75 տարեկան հասակում մահացել է պետական, հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանը: