Ոստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 20-ին՝ ժ. 07:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:
Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «ԳԱԶելը» կողաշրջվել էր, կան զոհեր և տուժածներ: