Չորեքշաբթի միանգամից երեք հզոր ժայթքում ցնցել են մեր մոլորակի տարբեր հատվածները՝ Իսպանիայում, Ճապոնիայում և Հայիթիում՝ ներկայացնում է Reuters-ը:
Ճապոնիայի Ասո լեռան հրաբուխը կարող է նորից ժայթքել ցանկացած պահի՝ չորեքշաբթի՝ խառնարանից առաջին հզոր ժայթքումից ժամեր անց ասել է հրաբուխների հետազոտության ազգային վարչության պետը:
Զբոսաշրջիկների շրջանում հայտնի լեռը հրաբխային մոխրի սյուն է նետել 3,5 կիլոմետր բարձրությամբ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխն ակտիվացել է երեք շաբաթ առաջ, և ժայթքումը շարունակվում է:
Չնայած լավան անմիջական սպառնալիք չի ներկայացնում հրաբխի մոտակայքում բնակեցված շրջանների համար, իշխանություններն այնուամենայնիվ զգուշացնում են հրաբխային գազերի հնարավոր ազդեցության մասին, որոնք կարող են գրգռել շնչառական համակարգը:
Լավայի հոսքը չի դադարում Իսպանիայի Լա Պալմա կղզու հրաբխից, որն ակտիվացել է մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին: Մասնագետները տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս մնալ տանը՝ օդի աղտոտվածության պատճառով: Հրաբխագետները կարծում են, որ ժայթքումը կարող է տևել երեք ամիս:
Զոհեր չկան, բայց շիկացած հրաբխային զանգվածի հոսքերը ոչնչացրել են գրեթե 800 հեկտար տարածք, ավերել մոտ 2000 շենք: Ավելի քան 6000 մարդ տարհանվել է աղետի գոտուց: