Հոկտեմբերի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2348 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 675 771 դեպք, այստեղից ապաքինվել է 619 285 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 9588 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 57301 թեստավորում, որից 36 635-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 666-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.11% է, վերջին 14 օրվանը՝ 8.79%, վերջին 7 օրվանը՝ 9.02%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 926 893 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5543 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5679 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1003 անձ: