Կոտայքի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացն ակտիվ փուլում է:
Հոկտեմբերի 18-ին Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 1335 քաղաքացի: Քաղաքացիները պատվաստվել են՝
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 1020 անձ. 1-ին դեղաչափ՝ 846 անձ.
«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 245 անձ. 1-ին դեղաչափ՝ 241 անձ.
«Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 40 անձ. 1-ին դեղաչափ՝ 22 անձ.
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 30 անձ. 1-ին դեղաչափ՝ 30 անձ: