Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում մի անչափահասի մոտ թմրանյութ կա։ Ոստիկանները կասկածվողին զբոսայգուց բերման են ենթարկել բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցն իրենն, է, քաղել է Վանաձորում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: