Հոկտեմբերի 21-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Սլովան» (Սլովակիա) - «Լինկոլն» (Ջիբրալթար) հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը նշանակվել է հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։