Ահաբեկիչները Դամասկոսի կենտրոնում ականապատել և պայթեցրել են սիրիական բանակի զինվորներին տեղափոխող ավտոբուսը, 14 մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: РИА Новости-ին այս մասին հայտնել է Սիրիայի անվտանգության ծառայության աղբյուրը: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է սիրիական ռազմական հրամանատարությունը:
Բռնարարքը տեղի է ունեցել Ռեյսի կամրջի մոտ՝ հանրահայտ Lady Rose հյուրանոցից ոչ հեռու:
Ահաբեկիչները գործի են դրել երկու պայթուցիկ, երրորդը հաջողվել է վնասազերծել:
Առայժմ ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: