ՌԴ մայրաքաղաքի գործատուները պետք է աշխատողների առնվազն 30 տոկոսին, ներառյալ 60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, տեղափոխեն հեռավար աշխատանքի 2022 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև փետրվարի 25-ը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ տեղեկացնում է Interfax-ը:
Տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար կարող է բացառություն կարող է լինել այն դեպքում, եթե նրանց ներկայությունը աշխատավայրում կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար:
Հեռավար աշխատանքի անցնելու պահանջը չի տարածվում պատվաստված և COVID 19-ով հիվանդացած աշխատողների, ինչպես նաև բժշկական կազմակերպությունների, պաշտպանական ձեռնարկությունների, «Ռոսատոմի», «Ռոսկոսմոսի» և ռազմավարական մի շարք այլ ոլորտների աշխատակիցների վրա:
Բացի դրանից՝ հոկտեմբերի 25-ից փետրվարի 25-ը Մոսկվայում ներդրվում է տնային ռեժիմ չպատվաստված տարեց քաղաքացիների և քրոնիկ հիվանդություններով մարդկանց համար, նրանք չպետք է լքեն բնակության վայրերը:
Սահմանափակումները չեն տարածվում կորոնավիրուսով վարակված անձանց վրա, որոնց ապաքինման օրվանից անցել է ոչ ավելի, քան վեց ամիս, և այն քաղաքացիների, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: