Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը:
Տարիքային 3 խմբում մասնակիցները կփորձեն առաջինն անցնել նախատեսված տարածությունը:
1-ին տարիքային խմբում 15-17 տարեկան տղաներն ու աղջիկներն են, երկրորդում՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երրորդ խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ:
1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան
2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ
3-րդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ:
Սերգեյ Աբրահամյան (ԿԳՄՍ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ) - Առաջին տարիքային խմբի մասնակիցները 3 կմ կվազեն, իսկ մյուսները՝ 10 կմ:
Դա երկար տարածության վազք է՝ 10 կմ: Հենց դրա համար էլ այն կոչվում է կրոսավազք: Կանայք ու տղամարդիկ պարգևատրելու են առանձին-առանձին:
Հայաստանի քաղաքացի հանդիսացող մասնակիցները առաջին տարիքային խմբում՝ 15-17 տարեկան, 1-3-րդ տեղեր գրավելու դեպքում, կստանան համակարգիչ, 80 մասնակից կստանա դրամական պարգևներ, իսկ ովքեր ՀՀ քաղաքացի չեն, կստանան հավաստագրեր:
ՀՀ քաղաքացիները, բացի հավաստագրերից, մեդալներից ու գավաթներից, կստանան նաև 50 000-ից մինչև 1 մլն դրամ մրցանակ: Նախատեսված է՝
առաջին տեղ՝ 1 մլն դրամ մրցանակ,
երկրորդ տեղ՝ 600 հազար դրամ,
երրորդ տեղ` 400 հազար դրամ,
չորրորդ տեղ` 150 հազար դրամ,
հինգերորդ տեղ` 100 հազար դրամ
6-10-րդ տեղ` 75 հազարական դրամ
11-20-րդ տեղ` 50 հազարական դրամ:
Մասնակցության համար հայտն անհրաժեշտ է ուղարկել ԿԳՄՍ նախարարության կայքում նշված էլեկտրոնային հասցեին՝
[email protected]։0237
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է՝ ներառյալ, այս պահին արդեն ամփոփված հայտեր կան:
Նախարարությունում ակնկալում են 1000-ից ավելի մասնակից: Ի դեպ, սեպտեմբերի 19-ին էլ կազմակերպվել էր Վարչապետի գավաթ՝ հեծանվավազքի մրցաշար: Մինչև տարեվերջ կազմակերպվելու է ևս 2-ը՝ սեղանի թենիս և լող մարզաձևերում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան