ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել չորեքշաբթի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի՝ վերջերս իրականացրած հրթիռի արձակումը՝ հայտնում է Interfax-ը:
Ըստ ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրների՝ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:
Հյուսիսային Կորեան հաստատել է, որ նախօրեին սուզանավից նոր տեսակի բալիստիկ հրթիռ է արձակել: Դա այս տարի Փհենյանի անցկացրած ութերորդ խոշոր հրթիռային փորձարկումն է: