2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ոլորտում իրականացրած վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրվել է 897 իրավախախտման դեպք, հարուցվել 472 վարչական վարույթ՝ 402 վարչական տուգանքի մասին որոշում, մնացած գործերն ընթացքի մեջ են։ Իրավապահ մարմիններին ուղարկվել է 393 գործ։
Նույն ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների, ԶԼՄ-ների կողմից Տեսչական մարմին ստացվել է 103 գրավոր դիմում-բողոք, 156 հարցում, գրանցվել 113 ահազանգ, որից 66-ը՝ «Թեժ գիծ 119»-ով, 47-ը՝ սոցիալական հարթակների միջոցով:
Ահազանգերը հիմնականում վերաբերել են բուսական և կենդանական աշխարհների, շրջակա միջավայրի պահպանությանը, հանքարդյունաբերության ոլորտին և մթնոլորտ արտանետումներին:
Բարձրացված բոլոր հարցերին տրվել է օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք, իրականացվել արագ արձագանքում և տրամադրվել խորհրդատվություն։