ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Սյունիքում էր և խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի՝ առողջապահական ու կրթական ոլորտի պատասխանատուները, Գորիսի, Կապանի, Քաջարանի ու Մեղրու տարածաշրջանների խոշոր դպրոցների և առողջապահական հիմնարկների ղեկավարները։
Հանդիպման նպատակն էր հնարավորինս վեր հանել ու քննարկել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում առկա խնդիրները՝ վերլուծել այդ առումով մարզի ներկայիս վիճակը։ Կարևորվել է ապատեղեկատվության դեմն առնելու ու բնակչության ճիշտ իրազեկման աշխատանքների կազմակերպումը։
Խորհրդակցության մասնակիցները նաև ներկայացրել են իրենց փորձն ու հանդիպող դժվարությունները, առաջարկներ են հնչեցրել։