ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում հանդիպել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ծանոթացել կառույցի խնդիրներին:
Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև դատաիրավական ոլորտը համակարգող փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկվել են դատավորների թեկնածուների ընտրությանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև նախարարություն-ակադեմիա համագործակցության խորացման ուղղություններին։
Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանն ու ռեկտոր Առաքելյանը շրջայց են կատարել ակադեմիայում։