Շարժում, մրցակցություն, լատինամերիկյան և եվրոպական պարաձևեր. սպորտային պարերի ամենամյա «Կրիստալ» ակումբային բաց առաջնությանն այս տարի մասնակցել է 400-ից ավելի պարող Հայաստանից և Արցախից:
4-18 տարեկան պարողները ներկայացնում են հիմնականում մենապարեր: Մրցող զույգերը քիչ են: Ըստ կազմակերպչի՝ խնդիրը տղա պարողների պակասն է:
Առաջնությունն անցկացվում է 6-րդ անգամ։ Բաց են թողել միայն 2020 թվականին համավարակի և պատերազմի պատճառով: Այս տարի արտերկրից հյուրեր չկան. պատճառը կրկին կորոնավիրուսն է:
Մրցակցություն ու հաղթելու ձգտում կա, երբ շատ են պարել ցանկացողները:
«Կրիստալ» ակումբային բաց առաջնության նպատակը հենց այդ խնդիրը լուծելն է մեծացնելով հետաքրքրությունը սպորտային պարերի նկատմամբ:
Հեղինակ՝ Անի Ավագյան