Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2082 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ:
Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, որից 616 937 հիվանդ ապաքինվել է, 9546-ը՝ մահացել:
Կատարվել է 1 920 934 պատվաստում, վերջին մեկ օրում՝ 6203 պատվաստում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 479 դեպք, ապաքինվել է 2 374 հիվանդ, մահացել՝ 42 մարդ: