Եվրասիական զարգացման բանկն աշխատում է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի ուղղությամբ, որի պիլոտային տարբերակը կգործարկվի 2022 թ.՝ ռուսական տիրույթում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան հեռուստակամուրջի ժամանակ՝ փոխանցում է Sputnik գործակալությունը:
Սարգսյանը նշել է, որ հավելվածի գործարկումը Ռուսաստանում պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքն ուղղված է հենց ՌԴ։ Միևնույն ժամանակ, այդ հարցը գտնվում է Ռուսաստանի կառավարության ուշադրության կենտրոնում։
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հավելվածի մշակումը կավարտվի 2021 թ. վերջին, իսկ 2022 թ. այն հասանելի կլինի աշխատանքային միգրանտների համար։
Ըստ ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալի՝ «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը կօգնի միգրանտներին աշխատանք գտնել, հատել սահմանը և ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը: