Ներկա համակարգի գոյությունը, որում իսլամական աշխարհը ձայնի իրավունք չունի, իսկ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավային Ասիայի պահանջները հաշվի չեն առնվում, անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը TRT World Forum 2021-ի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Նա նաև նշել է, որ չի կարելի անտեսել ՄԱԿ-ի և միջազգային ինստիտուտների բարեփոխման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Անգոլա կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի խումբ երկրներից»: Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններն արմատական փոփոխություններ են կրում, հետևաբար գլոբալ անվտանգության համակարգը ևս չի կարող մնալ նույնը: