Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերին հարցազրույց է տվել «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը, փոխանցում է ParsToday-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանում իր պաշտոնակից Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում արդյունավետ քննարկում է ունեցել եկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև կործանիչների, մարտական ուղղաթիռների և ռազմաուսումնական ինքնաթիռների գնման պայմանագրի իրականացման, փորձի փոխանակման և ուժերի վերապատրաստման շուրջ:
«Մասնավորապես, քննարկվեցին Սիրիայում երկու երկրների միջև համագործակցության շարունակումը և ահաբեկչության դեմ պայքարը՝ այդ երկրում լիարժեք անվտանգությունը վերականգնելու նպատակով: Քննարկվեցին նաև Աֆղանստանի հարցը և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, որոնց վերաբերյալ Իրանն ու Ռուսաստանը մոտ տեսակետեր ունեն»,- ասել է գեներալ Բաղերին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետի խոսքով՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները խորանում և ամրապնդվում են բոլոր ոլորտներում, իսկ ռազմական և պաշտպանական ոլորտներում երկկողմ հարաբերություններում տիրում են շատ լավ պայմաններ»: