Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին առնչվող քրեական գործը։
Այն հարուցվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ։ Վարույթ ընդունելու մասին տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։
Նշենք, որ այս գործի շրջանակում հոկտեմբերի 17-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում: