ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի ԱԽ-ն անհրաժեշտ է հարմարեցնել աշխարհում նոր իրողություններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռեջեփ Էրդողանի քննադատությունները ՄԱԿ-ի ԱԽ վերաբերյալ:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է ավելանա զարգացող երկրների ներկայացվածությունը՝ ընդգրկելով Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ասել էր, թե մարդկության ճակատագիրը չպետք է կախված լինի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի խումբ երկրներից»: Նա նշել էր, որ գլոբալ անվտանգության համակարգը արմատական փոփոխությունների կարիք ունի: Էրդողանի խոսքով՝ ՄԱԿ-ի գործող կառուցվածքն անհեռանկարային է, քանի որ մահմեդական երկրները բավարար իրավունքներ չունեն։