Թբիլիսիում ժամանակավորապես դադարեցվել է 94 մանկապարտեզի աշխատանքը՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Նշվում է, որ մանկապարտեզներում հայտնաբերվել են ինչպես աշխատակիցների, այնպես էլ երեխաների վարակման դեպքեր։ 94 մանկապարտեզներից 15-ը հոկտեմբերի 20-ից արդեն կվերսկսեն աշխատանքը:
Վրաստանում մանկապարտեզները սկսել էին գործել՝ սկսած հոկտեմբերի 4-ից: Առաջին իսկ շաբաթից նախադպրոցական կրթության հաստատությունները մեկը մյուսի հետևից կրկին սկսեցին փակվել կորոնավիրուսի տարածման պատճառով: