Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Այդ մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Էրդողանի մամուլի ծառայությունից դեռևս չեն հստակեցրել այցի ծրագիրն ու նպատակը:
Հոկտեմբերի սկզբին Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտնել էր, որ մոտակա շաբաթների ընթացքում կմեկնի Բաքու: