Դալարիկ համայնքում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում փոխվել են մանկապարտեզի դռներն ու պատուհանները:
1970-ականերին կառուցաված և այսօր 110 սան ունեցող մանկապարտեզում համայնքային միջոցներով վերջին երեք տարիներին իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Հաջորդ տարի նախատեսվում է նաև տանիքի հիմնանորոգում:
Արմավիրի մարզպետարանը հիշեցնում է, որ Դալարիկում այս տարի հաստատվել է 5 սուբվենցիոն ծրագիր՝
-
Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատում
-
9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերակառուցում
-
Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում
-
Հանդիսությունների սրահի հիմնանորոգում
-
Մարզասրահի հիմնանորոգում
Նշված ծրագրերը մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվեն: