Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
«Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է կառույցի ֆեյսբուքյան էջում: