Տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը:
«Հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղը մնում է ձերը, բայց դուք հնարավորություն ունեք թեկնածու փոխելու»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ընդդիմադիր պատգամավորները վերահաստատեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Վերջինս ասաց, որ հրաժարվում է հարցերին պատասխանել:
«Հնչել է 60-ից ավելի հարց ու պատասխան, 30-ից ավելի ելույթ: Ես հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց, հրաժարվում եմ եզրափակիչ ելույթից, առաջարկում եմ անցնել անմիջապես քվեարկության»,- ասաց Արթուր Ղազինյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նշեցին, որ մնում են իրենց տեսակետին և դեմ են քվեարկելու Ղազինյանի թեկնածությանը:
Այսպես, Ղազինյանն 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ: