ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն:
Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Ջոն Ալելոն շրջել է Զինվորի տանը, ծանոթացել Կենտրոնի աշխատանքներին, զինվորների բուժման պայմաններին:
Ջոն Ալելոն բարձր է գնահատել իրականացվող աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել հնարավոր աջակցման ծրագրերը: