Թուրքիայի արտգործնախարարություն են կանչվել տասը երկրի դեսպաններ՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դիվանագիտական ներկայացուցիչները՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Պատճառը կալանավորված հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալային ազատ արձակելու մասին դեսպանների հայտարարություններն են: Նշվում է, որ նրանք սոցիալական ցանցերի իրենց պաշտոնական էջերում Քավալայի ազատ արձակումը պահանջող գրառումներ են արել:
Դեսպանները նշել են, որ Քավալայի դեմ դատական գործընթացը ստվեր է գցում Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա: