Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 17-ին Հայաստանի 6 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:
Այսպես, Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 6269 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3568 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 282 ձայն:
Տաթևում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 337, «Շանթ» դաշինքը՝ 949, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1280 ձայն:
Տեղ համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 806 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1501 ձայն:
Գյումրիում «Հայրաքաղաք» դաշինքը ստացել է 1172 ձայն, «Արժանապատիվ կուսակցությունը»՝ 388, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1343, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7786, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2793, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 260, «Գյումրին կռնա» դաշինքը՝ 904, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637, «Թասիբով» դաշինքը՝ 586, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1486:
Դիլիջան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1927, «Հայրենիք» կուսակցությունը՝ 219, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 514, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4591, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 605 ձայն:
Մեղրիում «Ազատական» կուսակցությունը ստացել է 716 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 487, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2133, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1637 ձայն: