Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է շախմատի Yerevan Open մրցաշարը, որին մասնակցում է 13 երկրի 313 շախմատիստ:
Միջազգային կոչում ունեցող 82, այդ թվում՝ 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ, կպայքարեն 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Մասնակիցներից 191-ը Հայաստանից են։ 3-րդ տուրում ՀՀ ներկայացուցիչ Արման Միքայելյանը պարտության է մատնել հնդիկ շախմատիստին և 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր:
Աշոտ Նադանյանն ու Արթուր Դավթյանը ևս հաղթել են, Տիգրան Պետրոսյանն ու Հրայր Սիմոնյանը իրենց մրցավեճերն ավարտել են ոչ-ոքի, իսկ Դավիթ Շահինյանը, Հովիկ Հայրապետյանը և Հայկ Երիցյանը պարտություն են կրել: